Բաժիններ՝

«Եվրոպան նախագահ Թրամփին թույլ չի տա վախեցնել իրեն». Հայկո Մաաս

Եվրոպան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափին թույլ չի տա իրեն վախեցնել ներմուծման մաքսերով: Հուլիսի 24-ին իր Twitter-ում այս դիրքորոշումն է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Ճապոնիա եւ Հարավային Կորեա մեկնելուց առաջ։

«Ոչ ոք չի կարող շահագրգռված լինել ներմուծման մաքսերի հարցում, չէ որ վերջին հաշվով կլինեն սոսկ տանուլ տվածներ»,- նշել էնա: «Եվրոպան նախագահ Թրամփին թույլ չի տա վախեցնել իրեն,- ընդգծել է Մաասը:- Եթե մենք մեկ անգամ դա անենք, ապա ապագայում ստիպված կլինենք ավելի հաճախ հանդիպելու նման վերաբերմունքի»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 20 տոկոսի չափով մաքսեր կսահմանի Եվրամիության երկրներից ներմուծվող ավտոմոբիլների համար, եթե ԵՄ-ն չվերացնի առեւտրական արգելքները Միացյալ Նահանգների ընկերությունների նկատմամբ:

Նա նաեւ Եվրոպայի ավտոարտադրողներին կոչ է արել իրենց գործարանները կառուցելու ԱՄՆ-ի տարածքում: Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ից ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսերը, որոնց սահմանմամբ սպառնացել է Թրամփը, կարող են վերաբերել 300 միլիարդ դոլարի արտադրանքի եւ հանգեցնել պատասխան միջոցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս