
Վրացական աչմա՝ պատրաստված լավաշով

Բաղադրիչներ
1. Լավաշ – 4-5 հատ
2. Կեֆիր – 0.5 լ
3. Ձու – 4 հատ
4. Կարագ – 100 գ
5. Սուլուգունի – 500 գ
6. Կաթնաշոռ – 500 գ
7. Աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը տրորել, իսկ սուլուգունին քերել մանր քերիչով, հետո խառնել թասի մեջ:
2. Խառնել կեֆիրը ձվի և աղի հետ:
3. Ջեռոցի տապակին կարագ քսել և վրան խաչաձև դնել 2 հատ լավաշ:
4. Լավաշների վրա լցնել 2 ճ/գ հալեցրած կարագ, հետո առատորեն լցնել պանրի և կաթնաշոռի խառնուրդը: Վրան նորից 2 ճ/գ կարագ լցնել և 0.5 բաժակ կեֆիրային զանգված:
5. Մեկ հատ լավաշ թաթախել ձվակեֆիրային զանգվածի մեջ և դնել պանրի վրա:
6. Վրան պանրային միջուկ լցնել, կարագը և ձվային խառնուրդը:
7. Ծածկել վերջին լավաշով և եզրերը մտցնել կողքերը:
8. Թխել աչման 200 աստիճան ջեռոցում մոտ 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը