Բաժիններ՝

«Բարսելոնան» կգնի Սիմոն Մինյոլեին և կդարձնի նրան Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարինող

Սիլեսենը հեռանում է: «Բարսելոնան» առաջարկ կանի «Լիվերպուլին» դարպասապահ Սիմոն Մինյոելին գնելու կապակցությամբ, ով դարձավ թիմի 3-րդ դարպասապահը բրազիլացի Ալիսոնի տեղափոխությունից հետո:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Բարսելոնան» Մինյոլեին կդարձնի Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարինող, իսկ Յասպեր Սիլեսենը կհեռանա թիմից: Հոլանդացին դժգոհ է խաղաժամանակի փոքր քանակությունից և մտադիր է փոխել ակումբը:

Մինյոլեից բացի, Իսպանիայի չեմպիոնները դիտարկում են «Վոլֆսբուրգի» դարպասապահ Կուն Կաստելսի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերի թեկնածությունները: Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Սիլեսենն անցկացրել է 2 խաղ: Մինյոլեն հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2013 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031