Բաժիններ՝

«Ռոմայի» ղեկավարությունը դիտարկում է Չեխին՝ որպես Ալիսոնի փոխարինող

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը կարիերան կարող է շարունակել իտալական Սերիա Ա-ում:

Ըստ պարբերականի տեղեկության՝ «Ռոմայի» ղեկավարությունը դիտարկում է 36-ամյա դարպասապահին՝ որպես Ալիսոն Բեքերի փոխարինող, ով տեղափոխվեց «Լիվերպուլ» ռեկորդային 62.5 մլն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լոնդոնյան «Չելսին» կարող է գնել Չեխին այն դեպքում, եթե դարպասապահ Տիբո Կուրտուան տեղափոխվեր «Ռեալ»:

Հիշեցնենք, որ հունիսին «Արսենալը» հայտարարեց «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերի մասին: «Զինագործների» կազմում է հանդես գալիս նաև Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031