
Կանտեն «Չելսիից» հեռանալու վերջնական որոշում դեռ չի կայացրել

Ինչպես հաղորդում է L’equipe-ը, «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է մնալ լոնդոնյան ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա ֆրանսիացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ՊՍԺ-ի հետ, սակայն փարիզյան թիմը դեռ պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի համապատասխանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Կանտեն դեռ «Չելսիից» հեռանալու վերջնական որոշում չի կայացրել: Ակնհայտ է նաև լոնդոնյան ակումբի դիրքորոշումը հնարավոր տրանսֆերի կապակցությամբ:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ն’Գոլոն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը