
«Ռեալը» 7 համարը պահում է Էդեն Ազարի համար

Էդենի մեջքին լեգենդար համար կլինի:
«Ռեալը» պահել է թիմից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուի 7 համարը «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի համար: Այդ մասին հայտնում է Tribal Football-ը:
«Չելսիում» բելգիացին խաղում է 10 համարի մարզաշապիկով, բայց «Ռեալում» այդ համարը պատկանում է Լուկա Մոդրիչին, համապատասխանաբար Էդենը կբավարարվի լեգենդար 7 համարով, որը մինչև Ռոնալդուն կրել են Ռաուլը, Ռայմոն Կոպան և այլ հայտնի ֆուտբոլիստներ:
Ռոնալդուն հանդես էր գալիս մադրիդյան ակումբի կազմում 2009 թվականից: 2018թ. հուլիսի 10-ին պորտուգալացու տրանսֆերը գնեց թուրինյան «Յուվենթուսը»:
Ըստ Mirror-ի տվյալների՝ «Ռեալն» Ազարի համար «Չելսիին» առաջարկել է 190 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը