Ֆանտաստիկ աղանդեր. կոնսերվացված դեղձ
Բաղադրիչներ (3 լիտրանոց բանկայի համար)
1. Դեղձ – 1.5 կգ
2. Շաքարավազ – 450 գ
3. Ջուր – 2-2.5 լ
Պատրաստման եղանակը
1. Դեղձը լվանալ և մաքրել:
2. Դեղձերը կիսել:
3. Կիսած դեղձերը դնել չոր բանկայի մեջ:
4. Վրան եռացրած ջուր լցնել, փաթաթել ինչ-որ հաստ կտորով և թողնել 15-20 րոպե: Հետո ջուրը նորից լցնել կաթսայի մեջ:
5. Հասցնել այն եռման: Այդ ժամանակ բանկայի մեջ շաքարավազ լցնել:
6. Երբ ջուրը եռա, լցնել դեղձի և շաքարավազի վրա և փակել ստերիլ կափարիչով:
7. Բանկաները նորից փաթաթել կտորով, դնել մութ վայրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը