Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը կփոխի իտալական ֆուտբոլը». Նեյմար

Հետաքրքրությունն իտալական ֆուտբոլի նկատմամբ մեծանում է: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գտնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը «Յուվենթուս» կմեծացնի ֆուտբոլասերների հետաքրքրությունը Սերիա Ա-ի նկատմամբ:

«Կրիշտիանուի տեղափոխությունը կփոխի իտալական ֆուտբոլը: Դա նորից կլինի այն Իտալիայի առաջնությունը, որին ես հետևում էի փոքր ժամանակ: Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է: Նա հանճար է և ֆուտբոլի լեգենդ: Ես շատ ուրախ եմ, որ նա նման որոշում կայացրեց: Ես նրան հաջողություն եմ ցանկանում, բայց ոչ ՊՍԺ-ի դեմ խաղերում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ռոնալդուն «Յուվենթուս» տեղափոխվեց 117 մլն եվրոյով: Սերիա Ա-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 19-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031