Բաժիններ՝

«Մեսսին և ես հետաքրքիր մրցակցություն ունեինք: Բայց դա չի կարելի անվանել դիմակայություն». Կրիշտիանու Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իր մրցակցության մասին:

«Մեսսիի հետ դիմակայությո՞ւնը: Ես երբեք ոչ մի ֆուտբոլիստի հետ դիմակայություն չեմ ունեցել: Դա էթիկապես ճիշտ չէ: Մենք պարզապես լավ մրցակցություն ունեինք: Ձեզ դուր էր գալիս դա: Դա հետաքրքիր էր: Բայց դա չի կարելի անվանել դիմակայություն:

Նմանատիպ իրավիճակ է լինելու նաև Իտալիայում: «Միլանի» և «Նապոլիի» խաղացողները կպաշտպանեն իրենց ակումբների գույները, և մրցաշրջանի ավարտին մենք կտեսնենք, թե ով է ավելի լավը»,- ասել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031