
«ՊՍԺ-ն կպահի Մբապեին, իսկ Նեյմարը կարող է հեռանալ». Onda Cero

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից:
Onda Cero ռադիոկայանի El Transistor հաղորդման ընթացքում փորձագետները խոսել են այս թեմայի շուրջ: Նրանցից մեկը, հիմնվելով ֆրանսիական ակումբի ղեկավարությանը մոտ աղբյուրների խոսքերի վրա, ասել է, որ ակումբը միանշանակ չի վաճառի Կիլիան Մբապեին:
Նեյմարի վերաբերյալ որոշումը վստահվել է ՊՍԺ -ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Գերմանացի մասնագետը Նեյմարին չի գնահատել՝ որպես ավելի լավ ֆուտբոլիստ, քան Մբապեն: Այնպես որ, նա թույլ կտա, որ բրազիլացի ֆուտբոլիստը հեռանա, եթե իրենք կարողանան Նեյմարի համար հարմար փոխարինող գտնել:
«Յուվենթուսից» Պաոլո Դիբալան ՊՍԺ-ի կողմից դիտարկվում է՝ որպես Նեյմարի հնարավոր փոխարինող:
Սիրարփի Աղաբաբյան