 
                        Արմեն Սարգսյանը նշանակումներ է կատարել
 
                                    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերեր է ստորագրել:
Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մարգարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժատկետով:
Հրաչիկ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        