
Օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օտյան փողոցի տներից մեկի բակից բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Հուլիսի 18-ին՝ ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 18-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: