Բաժիններ՝

Վթար Հերացու և Արմենակյան փողոցների խաչմերուկում

Հուլիսի 19-ին` ժամը 01:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու և Արմենակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ս. Դ.) և «Nissan Kicks» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ.) ավտոմեքենաները:

Փրկարարները դադարեցրել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031