
Բեյլը որոշել է մնալ «Ռեալում»՝ Լոպետեգիի հետ զրույցից հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը որոշել է մնալ մադրիդյան ակումբում: The Telegraph-ի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը երկուշաբթի խոսել է մադրիդյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիի հետ:
Իսպանացի մասնագետը հավաստիացրել է կիսապաշտպանին, որ մադրիդյան ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխությունից հետո Բեյլը մեծ դեր է ունենալու թիմում:
Լոպետեգին ասել է, որ նա ուելսցի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է և դիտարկում է նրան՝ որպես առանցքային ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ռեալից», քանի որ գոհ չէ թիմում ունեցած իր կարգավիճակից:
Խաղացողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սիրարփի Աղաբաբյան