«Չկա առանց ճաքերի բետոն». Բրոնիսլավ Դիմիտրիևիչ
«Հյուսիս-հարավ» միջանցքի ճանապարհային որակը վերահսկող «Սաֆեժ» կազմակերպության աշատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը վստահեցնում է, որ ներկայումս կառուցվող հատվածների որակը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին։
Ըստ նրա՝ ցեմենտբետոնե ծածկույթը տարբեր փորձաքննությունների է ենթարկվել, բարձրացվել է դրա սառնունակությունը։ Դիմիտրիևիչը նշեց, որ բետոնի ճաքերը 80% կրճատվել են. «Չկա առանց ճաքերի բետոն»։
Նա նշեց, որ Երևան-Արտաշատի հատվածում ճաքերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բայց եթե դրանք հաջողություն չունենան, բետոնե որոշ սալեր կփոխարինվեն։ Աղմուկի հարցը վերացնելու հարցում ևս, նրա հավաստմամբ, գրանցվել է հաջողություն, այն կրճատվել է։
Հարցին՝ ինչո՞ւ է վրացական համանման մայրուղին որակով այդքան տարբերվում հայկականից, Դիմիտրիևիչը հստակ պատասխան չտվեց՝ ասելով, թե Վրաստանի ճանապարհով գիշերով Թբիլիսի է գնացել, չի նկատել ճանապարհի որակը։
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ ցանկացած տեղ Ասիայում, թե Վրաստանում կառուցված առաջին ճանապարհները որակով զիջում են մեր Տրանշ 1-ին։ Նա վստահեցրեց, թե հաջորդ տրանշերը ավելի լավը և որակով կլինեն։