
«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է գնել Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռեբիչին և Պերիշիչին 104 մլն եվրոյով

Աշխարհի առաջնության հերոսները հիմա մեծ պահանջարկ ունեն: «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը և «Այնտրախտի» հարձակվող Անտե Ռեբիչը հետաքրքրում են «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ֆուտբոլիստների խաղով Խորվաթիայի հավաքականի կազմում տպավորվել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով անձամբ հետաքրքրված է խաղացողների ձեռքբերմամբ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, խորվաթների համար «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 104 մլն եվրո:
Խորվաթիայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ հասավ մինչև ԱԱ-ի եզրափակիչ, որտեղ պարտվեց Ֆրանսիային 2:4 հաշվով:
Transfermarkt-ը Պերիշիչին գնահատում է 45 մլն եվրո, իսկ Ռեբիչին՝ 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը