Բաժիններ՝

««Չելսին» լավ թիմ է, բայց խնդիրն այն է, որ Անգլիայում կան 5 կամ 6 շատ լավ թիմեր». Մաուրիցիո Սարի

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է իր տեղափոխությունն անգլիական ակումբ:

«Նախ՝ ես պետք է շնորհակալություն հայտնեմ Նեապոլի ժողովրդին, որովհետև նրանք 3 տարվա ընթացքում օգնել են ինձ ամեն ինչում: Ես նրանց շատ եմ սիրում և միշտ կսիրեմ:
Խաղի իմ ո՞ճը: Իմ բախտը բերել էր, որ «Նապոլիում» կային շատ ֆուտբոլիստներ, որոնք կարողացան ադապտացվել իմ ոճին:

Կարծում եմ՝ «Չելսին» լավ թիմ է: Պրոբլեմը նրանում է, որ Անգլիայում կան 5 կամ 6 շատ ուժեղ թիմեր: Ես կարծում եմ, որ 1-2 փոփոխություններից հետո մենք կկարողանանաք փորձել ցուցադրել այն ֆուտբոլը, որը ես ուզում եմ ներարկել թիմի մեջ»,- ասել է Սարին Chelsea TV-ին եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս