Աղցան «Ամառ»՝ ձմեռվա համար. առատ վիտամիններով և սիրելի բանջարեղեններով
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 0.5 կգ
2. Բուլղարական պղպեղ – 0.5 կգ
3. Կաղամբ – 0.5 կգ
4. Վարունգ – 0.5 կգ
5. Գազար – 0.5 կգ
6. Բուսայուղ – 100 գ
7. Քացախ – 100 գ
8. Շաքարավազ – 8 թ/գ
9. Աղ – 4 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Բանկաները ստերիլացնել և եռացնել կափարիչները: Անհրաժեշտ կլինի 0.5 լիտրանոց 5-6 բանկա:
2. Բանջարեղենը կտրատել ինչպես սովորական ամառային աղցանի համար, գազարը քերել խոշոր քերիչով:
3. Ավելացնել բուսայուղը, քացախը, աշը և շաքարավազը: Խառնել:
4. Զանգվածը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման:
5. Եռման պահից աղցանը պետք է եփվի 10 րոպե:
6. Վերջ: Աղցանը պատրաստ է:
7. Տաք զանգվածը լցնել բանկաների մեջ և փակել:
8. Շրջել և սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը