
«Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը». քաղաքագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է:
«Կարծում եմ՝ Բրյուսելում կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը»-ասաց Մեհրաբյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց՝ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:
«Ձեռքբերումն այն պայմանավորվածությունն էր, որ այդ հանդիպումները շարունակվելու են: Բացի այդ, ասում են, որ հանդիպումը տևել է բավականին երկար՝ մոտ 4 ժամ: Կարելի է ենթադրել, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց Մեհրաբյանը: