Բաժիններ՝

«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է արել

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

«ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված անընդհատ եկող հաղորդագրությունների ֆոնին «Ռեալը» ցանկանում է պարզաբանել, որ մենք մտադիր չենք որևէ առաջարկ անել խաղացողի համար:

Երկու ակումբները հիանալի հարաբերություններ ունեն: Եթե «Ռեալը» մտադիր լինի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողի, ապա մենք առաջին հերթին ակումբին կտեղեկացնենք դրա մասին»,- ասված է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ արդեն երկրորդ տրանսֆերային պատուհանն է, որ քննարկվում է, թե Նեյմարը տեղափոխվելու է մադրիդյան ակումբ: Խոսակցություններն ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ ակումբից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031