«Վարչապետի լիազորությունների նվազեցում չի նախատեսվում». Արարատ Միրզոյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին։ Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսո՞ւմ են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ։ Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում։ «Չենք նախատեսում»։ Ինչո՞ւ։ Հարցն անպատասխան մնաց։

Միրզոյանը, հիշեցնենք, դեմ էր նաեւ առաջին փոխվարչապետի ինստիտուտին, որի «բարիքներից» այժմ օգտվում է, իսկ ժամանակին քննադատում էին, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար «ստեղծված» պաշտոն է, որից պետք է օրենսդրորեն հրաժարվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031