Սյունիքի մարզում ՀՀԿ-ն լքողները «հերթ են կանգնում» իշխանություն դարձած ՔՊ-ին անդամակցելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն՝ վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ:

ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, վերջին զարգացումներով պայմանավորված, ՀՀԿ-ից դուրս եկածները դպրոցների ուսուցիչներ են, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ․ «Մեզ մոտ կուսակցականացված եղել են հիմնականում մանկավարժական կոլեկտիվները, եւ երբ կրթության նախարարն ասաց, թե կրթական համակարգը չպետք է քաղաքականացվի, իրենք սկսեցին դուրս գալ ՀՀԿ-ից:

Այս պահին շրջանային կառույցում գրանցվածներից 116 հոգի է դուրս եկել, որի 95 տոկոսը մանկավարժներ են։ Կան նաեւ մարզպետարանի աշխատակիցներ, շարքային քաղաքացիներ: Քաղաքական այս փոփոխություններից հետո սա, բնականաբար, սպասելի էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031