
Քաղաքացին ընկել է ջրանցքը

Հուլիսի 13-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: