
Պատահար ՃՈ հենակետի մոտ

Հուլիսի 11-ին՝ ժամը 01:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենանան (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1952 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշներին. տուժածներ չկան:
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված: