
«Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը». Բուֆֆոն

Իտալական «Յուվենթուսի», նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով օրերս տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին:
«Ռոնալդուին տեղափոխելն ինձ չի զարմացնի: Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը, նա մեծ օգուտ կբերի թիմին:
Ես չե՞մ կարողանա խաղալ Ռոնալդուի հետ: Դա ինձ չի անհանգստացնում: Ինձ ավելի անհանգստացնում է այն 2 գոլը, որ ես բաց թողեցի նրանից Չեմպիոնների լիգայի եզրափակչում անցյալ տարի:
Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ կլինի իտալական ֆուտբոլի համար»,- նշել է Բուֆֆոնը:
Սիրարփի Աղաբաբյան