Բաժիններ՝

Մեծ հարգանք ունենք «Բանանց»-ի նկատմամբ. «Սարաևո»-ի մարզիչ

Բոսնիական «Սարաևո» ակումբի գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսեմիչի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից առաջ նրանք լավ ուսումնասիրել են «Բանանց»-ին և գիտեն հայկական ակումբի թույլ կողմերը:

«Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո շատ լավ ուսումնասիրել ենք մրցակցին՝ «Բանանց»-ին, լավ պատրաստվել ենք այս հանդիպմանը: Մեզ համար միակ խնդիրը կարող է լինել եղանակային պայմանները: Անսովոր է խաղալ նման շոգին: Լավ պատրաստվել ենք այս խաղին: Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է այս մրցաշրջանում: Մեծ հարգանք ունենք «Բանանց»-ի նկատմամբ, բայց և մեծ վստահություն ունենք, որ կարող ենք հաջող ելույթ ունենալ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Մուսեմիչը:

Վերջինիս խոսքով՝ «Բանանց»-ը, ինչպես ցանկացած թիմ ունի լավ և վատ կողմեր: Պետք է փորձել օգտագործել վատ կողմերը՝ դրական արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում կմրցի Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Թիմերը պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս