Samsung-ը Հնդկաստանում բացել է սմարթֆոնների արտադրության՝ աշխարհում խոշորագույն ֆաբրիկան. NDTV
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հուլիսի 9-ին Նյու Դելիից ոչ հեռու գտնվող Նոիդա քաղաքում բացել են Samsung-ի շարժական հեռախոսների արտադրության ֆաբրիկա:
Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ձեռնարկությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչեւ 120 միլիոն գաջեթ եւ կդառնա աշախրհում խոշորագույնը։ Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ֆաբրիկան կթողարկի տարբեր դասի ապարատներ՝ 100 դոլարից պակաս գնով ոչ թանկ հեռախոսներից մինչեւ ամենաարդիական մոդելների սմարթֆոնները:
Ձեռնարկությունը բացվել է «Պատրաստիր Հնդկաստանում» ազգային ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է արտասահմանյան ընկերությունների արտադրության տեղաբաշխում Հնդկաստանի տարածքում: Samsung-ն էլեկտրոնիկայի խոշորագույն արտարդողներից մեկն էեւ Apple-ի գլխավոր մրցակիցը գաջեթների շուկայում: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում է Սուվոն քաղաքում (Հարավային Կոերա):
Դրա անվանումը թարգմանվում է որպես «երեք աստղ», որոնց ներքո, որոշ փորձագետների կարծիքով՝ ենթադրվել են ընկերության հիմնադիր Լի Բյոն Չհոլի (1910 – 1987) երեք որդիները: Անցյալ տարի ընկերության շրջանառությունը կազմել է ավելի քան 220 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: