Բաժիններ՝

Արամ Ոսկանյանը «Բանանց»-«Սարաևո» հանդիպմանը հեշտ խաղ չի սպասում

Երևանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հայկական թիմին հեշտ մրցակից բաժին չի ընկել:

«Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի նախապատրաստական շրջանը երկու մասից էր բաղկացած: Երկու շաբաթ հավաք էինք անցկացնում մեր սեփական մարզաբազայում, այնուհետև Մինսկում: Իսկ ինչ կապված է համալրումերի հետ, ապա մենք ունենք Այվազով, Սանկովիչ, ում հետ միայն ադապտացիայի խնդիր կա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը:

Խոսելով Ռումյան Հովսեփյանի՝ թիմից հեռանալու մասին, մարզիչը փաստեց, որ ֆուտբոլում լինում են նման բաներ, անկախ նրանից, որ նախորդ մրցաշրջանում Հովսեփյանը մեծ օգուտ էր տվել ակումբին, միևնույն է, ղեկավարության հետ համաձայնությամբ հեռացավ:

«Կարծում եմ, վաղվա խաղում լարվածություն կլինի, բայց մենք ֆուտբոլիստներին ավելի շատ վստահություն փոխանցենք: «Սարաևոն» բալանսավորված թիմ է՝ համալրված լավ ֆուտբոլիստներով: Թիմային խաղի շնորհիվ պետք է վստահ խաղ ցուցադրենք: Նրանք փորձառու շատ ֆուտբոլիստներ ունեն»,-ասաց նա:

«Բանանց»-ի ղեկավարությունը թիմի առաջ խնդիր է դրել անցնել որակավորման երեք փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս