
«Կիլիան Մբապեն արդեն հիմա արժանի է «Ոսկե գնդակի»». Էդեն Ազար

Բեգլիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը գովաբանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ խաղի նախօրեին:
«Ես մի քանի անգամ խոսել եմ նրա հետ հեռախոսով: Փոքր հասակում նա դիտել է, թե ինչպես եմ ես խաղում, իսկ հիմա ես եմ դիտում, թե նա ինչպես է խաղում: Շատ եմ հարգում նրան այն ամենի համար, ինչ նա ցուցադրում է 19 տարեկանում: Ժամանակակից ֆուտբոլի համար դա չլսված բան է: Նա «Ոսկե գնդակը» հաղթելու պոտենցիալ ունի: Չնայած, ըստ իս, նա արդեն դրան արժանի է»,- Ազարին է մեջբերում beIN Sports-ը:
ԱԱ-208-ում Մբապեն խփել է 3 գնդակ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը