
Մեծ Բրիտանիան պատրաստվում է մեծացնելու ռազմական ներկայությունը Հյուսիսային Ատլանտիկայում

Միացյալ Թագավորությունը պատրաստվում է Հյուսիսային Ատլանտիկայում ուժեղացնելու իր խմբավորումը՝ Ռուսաստանի ռազմական ներուժի աճի պատճառով:
Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի ղեկավար ծովակալ Ֆիլիպ Ջոնսը: Բրիտանական նավատորմի խնդիրներից մեկը, նրա խոսքով, կլինի ստորջրյա հաղորդակցական գծերի պաշտպանությունը, որոնցով հաղորդվում է համաշխարհային թրաֆիկի մինչեւ 97 տոկոսը, այդ թվում ֆինանսական գործարաքավորությունները:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի ղեկավարը երկյուղներ է հայտնել այն բանի առիթով, որ ռուսական նավատորմն ունի դրանց հայտնաբերման տեխնոլոգիա: «Մենք գիտենեք, որ Ռուսաստանն ունի դրանք գտնելու եւ դրանց վրա ներգործելու հնարավորություն»,- պարզաբանել է Ջոնսը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ հայտարարությունը հնչել էհուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժովի նաօրյակին, որտեղ, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի անդամ երկրներին կոչ կանի մեծացնելու իրենց ռազմական ծախսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: