
Նեյմարն ուզում է, որ ՊՍԺ-ն ձեռք բերի Սուարեսին՝ Կավանիի փոխարեն. Sport.es

Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է, որ ֆրանսիական ակումբը ձեռք բերի իր նախկին թիմակից Լուիս Սուարեսին և հրաժեշտ տա Էդիսոն Կավանիին:
Նեյմարը կարծում է, որ ևս մեկ տարի է մնալու ՊՍԺ-ում: Այդ իսկ պատճառով, նա ցանկանում է, որ իր երկրորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն ավելի լավ և մարտունակ տեսք ունենա, քան առաջինում:
Հիշեցնենք, որ 26-ամյա բրազիլացին ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 2017 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմեց ռեկորդային 222 միլիոն եվրո: Արդեն այս տարի Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Սա հավանական կլինի հատկապես այն դեպքում, եթե Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա մադրիդյան ակումբից:
Սիրարփի Աղաբաբյան