Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը հաստատեց մարտական հերթապահությանը ոստիկանության զորքերի մասնակցության տեղեկությունը

Ոստիկանական զորքերը ևս ներառվել են մարտական հերթապահության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրեց՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է;

«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,- ասաց Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրեց մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:

Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031