Բաժիններ՝

Լուիս Էնրիկեն` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Խուլեն Լոպետեգեն, ով հեռացվեց աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Էնրիկեն մարզչական աշխատանքը սկսել է 2008 թվականից: 2008-2011 թվականներին իսպանացին մարզել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը: Այնուհետև՝ 2014-2017 թվականներին մարզել է «Ռոմա»-ն, «Սելթիկ»-ը և «Բարսելոնա»-ի առաջին թիմը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Էնրիկեն խաղացել է «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս