
Խուսափենք փոքրիկին դուրս տանել ժամը 10:00-ից մինչև 16:00-ն

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը խորհուրդ է տալիս ամռան շոգին կիրառենք 5 պարզ կանոն՝
- Խուսափենք փոքրիկին դուրս տանել ժամը 10-ից մինչև 16-ը։
- Մինչև 6 ամսական երեխային հեռու պահենք արևի ուղիղ ճառագայթներից։
- Չմոռանանք փոքրիկին հագցնել գլխարկ, արևապաշտպան ակնոցներ և բաց գույնի, բարակ ու ազատ հագուստ։
- Օգտագործենք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ, առնվազն՝ 30 գործակցով (SPF)։
- Արևապաշտպան քսուքն օգտագործենք տնից դուրս գալուց 15-30 րոպե առաջ։