
Լուիս Էնրիկեն կգլխավորի Իսպանիայի հավաքականը

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն կդառնա Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պայմանավորվածության է հասել 48-ամյա մասնագետի հետ: Մարզչին կառաջարկվի երկամյա պայմանագիր:
Հայտնի է, որ իսպանական ֆեդերացիան բանակցություններ է վարել նաև «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսի և Բելգիայի ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ:
ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Ֆերնանդո Իերոյի գլխավորությամբ ազգային թիմը հասավ մինչև մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը