
Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում տղամարդ է բերման ենթարկվել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 7-ին՝ ժամը 17.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սամվել Վ.-ին, որը 2013թ. հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն: