Բաժիններ՝

Ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ Սևանի լողափում երեխաներ են կորել

Հուլիսի 8-ին` ժամը 17։30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հիդրոցիկլը լճում շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները հիդրոցիկլը և 2 ուղևորներին դուրս են բերել ափ:

Հուլիսի 8-ին` ժամը 16։17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում մոտորանավակը անսարքության պատճառով մնացել է լճում. ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները:

Փրափրկարարները մոտորանավակը (1 ուղևոր) դուրս են բերել ափ:

Հուլիսի 8-ին`ժամը 15։57-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ ափից մոտ 300 մետր հեռավորության վրա ջրային հեծանիվը անսարքության պատճառով չի կարողանում մոտենալ ափին:

Ջրափրկարարները 1-րդ հանրային լողափի ափին են մոտեցրել հեծանիվը (2 ուղևոր):

Հուլիսի 8-ին` ժամը 14:15-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ջրափրկարարները 2-րդ հանրային լողափում գտել են Վ. Տ.-ին (2016թ.) և հանձնել ծնողներին։

Հուլիսի 8-ին` ժամը 13։21-ին, Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:

Ժամը 13։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են Մ. Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս