
Լճափ համայնքում ավտոմեքենան հայտնվել է ջրում

Հուլիսի 9-ին` ժամը 01։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքին հարակից լճափնյա հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրից։