
Աջիկա՝ խնձորով. տարիներով ստուգված բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 2.5 կգ
2. Քաղցր պղպեղ – 1 կգ
3. Գազար – 1 կգ
4. Խնձոր – 1 կգ
5. Քացախ (9 տոկոսանոց) – 1 բաժակ
6. Բուսայուղ – 1 բաժակ
7. Շաքարավազ – 1 բաժակ
8. Աղ – 60 գ
9. Սխտոր – 1 գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկն անցկացնել մսաղացով:
2. Աղացած լոլիկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրացրած խնձորը՝ կեղևով:
3. Ավելացնել մանրացրած պղպեղը:
4. Մանրացնել գազարը, ավելացնել կաթսայի մեջ:
5. Եռման պահից սկսած եփել 1 ժամ: Ավելացնել բուսայուղը, աղը, շաքարավազը, քացախը և մանրացրած սխտորը: Խառնել՝ մինչև միասեռ դառնալը:
6. Աջիկան լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը