
Արջը մտել է բակ, զովացել ջակուզիում, կոկտեյլ խմել…

Լոս Անջելես քաղաքի մոտակայքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Bored Panda-ն գրում է, որ օրեր առաջ Մարկ Հյուն որոշել է հանգստանալ իր տան բակում, սակայն զարճալի դեպքի ականատես է դարձել.
«Տեսա, թե ինչպես է մի արջ մագլցում իմ ցանկապատով, ու անմիջապես մտա տուն»:
Այնուհետև նա պատմել է, որ րոշ ժամանակ անց արջը մտել է բակում գտնվող սառը ջրով ջակուզիի մեջ. «Արջը խաղում էր ջրի հետ ու հաճույք ստանում դրանից: Այնուհետև նա դուրս եկավ ջակուզիից, քայլեց թփերի միջով՝ վայր գցելով սեղանին դրած «Մարգարիտա» կոկտեյլով բաժակը, այնուհետև սեղանից լիզեց բաժակի պարունակությունը»: