Բաժիններ՝

«Ես խնայող եմ». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը Wealthsimple-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու ինքը նվերներ չի գնում իր երեխաների համար: Պարզվում է՝ նա ընտանիքի ֆինանսական հարցերում  բավական խնայող է:

«Մենք ընտանիքի լավ ընկեր ունենք, ում կարծիքը ես հարցնում եմ ցանկացած ներդրում կամ գնում կատարելուց առաջ: Չեմ կարծում, որ կարող եմ ինքնուրույն անել դա, սակայն, անշուշտ, ես խնայող ու տնտեսող եմ»,- ասել է նա՝ հավելելով, թե ինքը հստակ բյուջե ունի ու գիտի՝ ինչքան է ծախսում ամսական:

«Բարդ է անընդհատ հետևել ծախսերին, սակայն, անկասկած, այսպես անելը ճիշտ է», – ասել է նա:

Նա հայտարարել է, որ ինքը խնայողաբար է գումար ծախսում ոչ միայն իր, այլև երեխաների հարցում:

«Այլևս նման բաներ չեմ սիրում: Նաև չեմ ուզում, որ իմ երեխաներին ուրիշները նվերներ անեն»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս