Բաժիններ՝

Հրդեհ անասնագոմի տանիքում. տուժածներ չկան

Հուլիսի 7-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:02-ին, մարվել՝ 11:55-ին։ Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031