Բաժիններ՝

Հրիստո Ստոիչկովը խոստանում է ֆուտբոլային տոն նվիրել հայ երկրպագուներին

Բուլղարական ֆուտբոլի լեգենդ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Հրիստո Ստոիչկովի կարծիքով Լեգենդների խաղը տոնի կվերածվի հայ ֆուտբոլասերի համար:

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, միշտ փորձել եմ խոսել իմ հին ընկեր Ջորկաեֆի Երևանի մասին: Այս անգամ էլ մեծ սպասումներով եմ եկել: Լեգենդերի խաղի ժամանակ մրցակցություն չի լինելու, այլ լինելու ֆուտբոլային մեծ տոն: Խաղալու ենք երեխաների, երկրպագուների համար: Ես շատ եմ կարևորում նաև հայկական ֆուտբոլի համար Յուրի Ջորկաեֆի հայ լինելը: Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն, բայց բոլոր գիտեն, որ նա հայկական ծագում ունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուլղար ֆուտբոլիստը:

Ստոիչկովը խոսեց նաև ընթացիկ աշխարհի առաջնության մասին` մասնավորպես փաստելով. «Շատերն էին կարծում, որ Բրազիլիայի հավաքականը պետք է հաղթի, բայց ինչպես տեսանք նրանք արդեն դուրս մնացին:Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, քանի որ դուրս են մնացել այնպիսի թիմեր, ինչպիսին Արգետինան, Գերմանիան, Բրազիլիան են: Այս պահին ամենաուժեղ թիմերը Ֆրանսիան և Բելգիան են, բայց չես իմանա, թե ինչպես կավարտվեն հանդիպումները: Անակնկալներ կարող են մատուցել Ռուսաստանը, Խորվաթիան և այլն»:

«Ոսկե գնդակ»-ի դափնեկրի կարծիքով «VAR» համակարգը սխալ է գործածվում ֆուտբոլում: «Տեսակրկնությունների համակարգը խնդիրները ունի: Ահանգստացած եմ ոչ թե տեխնիկական հարցերով, այլ այն մարդկանցովն ովքեր աշխատում են այդ համակարգում: Աշխատում են մարդիկ, ովքեր ֆուտբոլ չեն խաղացել և չգիտեն ինչպես վարվել որոշ իրավիճակներում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Լեգենդրեի խաղը կկայանա հուլիսի 8-ին Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս