Բաժիններ՝

«Կարիուսի վրա ազդել է գլխին ստացած հարվածը, դա 100%». Կլոպը բացատել է «Լիվերպուլի» դարպասապահի սխալները ՉԼ-ի եզրափակչում

Յուրգենը գտավ ձախողման պատճառը:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է դարպասապահ Լորիս Կարիուսի արդյունավետ սխալները «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում (1:3) գլխին ստացած հարվածով, որը գերմանացի դարպասապահին հասցրել էր մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսը:

«Մենք սա չենք օգտագործում՝ որպես արդարացում, մենք սա օգտագործում ենք՝ որպես բացատրություն: Ինձ համար դա 100 տոկոսով բացատրում է նրա ելույթը: Նրա վրա ազդել է գլխին ստացած հարվածը. դա 100 տոկոս»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Կարիուսը սխալներ թույլ տվեց 51-րդ և 83-րդ րոպեներին:

«Լիվերպուլը» Կլոպի ղեկավարությամբ ոչ մի տիտղոս չի նվաճել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031