Բաժիններ՝

«Ռուսաստանը կխաղա այնպես, ինչպես թույլ կտա Խորվաթիան». Զլատկո Դալիչ

Իսպանիային դա չօգնեց: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է Ռուսաստանի դեմ կայանալիք խաղի սպասումներով:

«Մեր առջև մեծ կարևորության խաղ է, անկախ մեր մրցակցից: Իհարկե, կլինի երկրպագուների շատ բարձր աջակցություն, բայց մեր խաղացողները յուրաքանչյուր շաբաթ խաղում են նման մարզադաշտերում:

Չեմ կարող ոչինչ ասել Ռուսաստանի պրակտիկայի մասին, գիտեմ միայն մեր պլանի մասին: Մենք կաշխատենք խաղալ կազմակերպված, լավ պաշտպանվել, գործել միասնական ֆրոնտով: Մենք կաշխատենք գտնել մեր ուժեղ կողմերը, իսկ Ռուսաստանը կխաղա այնպես, ինչպես մենք նրանց թույլ կտանք»,- Դալիչին է մեջբերում Sport24-ը:

Ռուսաստան-Խորվաթիա խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին, Սոչիում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս