Բաժիններ՝

«Նեյմարը երբեք չի հավասարվի Պելեին». Լուիս Ֆելիպե Սկոլարի

Խոսքեր, որոնք կարող են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստին ստիպել արտասվել:

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին գտնում է, որ Նեյմարը երբեք չի հասնի Պելեի մակարդակին: «Բրազիլիայում մենք բոլորս գիտենք, թե ով է Նեյմարը, ով է Պելեն կամ ով է Ռոնալդոն: Մենք բոլորս գիտենք, որ եղել է միայն մեկ Պելե, և նման երկրորդը չի լինի:

Կարող է հայտնվել շատ լավ ֆուտբոլիստ, ում խաղը հսկայական հաճույք կպատճառի, բայց Պելե՞: Չի լինի նման երկրորդ ֆուտբոլիստ, ինչպիսին նա է: Նա չի կարող հետնորդ ունենալ: Երբեք ոչ ոք չի հավասարվի նրան»,- ասել է Սկոլարին El Mundo-ին:

Նեյմարը և Բրազիլիայի հավաքականը դուրս թռան ԱԱ-2018-ից 1/4 եզրափակչում. Նեյի տարիքում (26 տարեկան) Պելեն աշխարհի կրկնակի չեմպիոն էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս