Բաժիններ՝

Ջանլուիջի Բուֆոնը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է

Կատարվեց: Ամառվա ամենասպասված տրանսֆերներից մեկը տեղի ունեցավ:

Հուլիսի 6-ին ՊՍԺ-ն Թվիթերում բավականին պաթոսային և ոճային հոլովակով հաստատեց լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխությունը Փարիզ:

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի չեմպիոնների պաշտոնական կայքը, Ջիջին պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ 1+1 համակարգով: «Ես երջանիկ եմ ինձ զգում ՊՍԺ տեղափոխվելով: Կարիերայիս մեջ առաջին անգամ ես հեռացել եմ հայրենիքից, և միայն այսպիսի հավակնոտ նախագիծն ինձ կարող էր դրդել նման որոշման: Շնորհակալ եմ ակումբին և նախագահին աջակցության համար»,- ասել է Բուֆոնը պաշտոնական կայքին:
Բուֆոնը «Յուվենթուսի» կազմում 7 անգամ նվաճել է Սկուդետոն, Իտալիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ-2006-ի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս