Բաժիններ՝

Թուրքիան սեփական արտադրության 4 ռազմանավ կվաճառի Պակիստանին

Թուրքիան սեփական արտադրության «Ada» դասի 4 հակասուզանավային կորվետներ (ռազմանավի տեսակ) կվաճառի Պակիստանին։

Պակիստանին կորվետներ մատակարարելու համար հայտարարվել էր մրցույթ, որում հաղթող է ճանաչվել Թուքիան։

Առաջին երկու կորվետները կկառուցվեն Ստամբուլում, իսկ մյուս երկուսը ծովափնյա Քարաչի քաղաքում։

Թուրք-պակիստանյան գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 5մլրդ դոլար։

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ասել է, որ այդ գործարքով տեղի կունենա Թուրքիայի պատմության ամենախոշոր արտահանումը։

Կորվետներից երկուսը Պակիստանի  զինված ուժերի շահագործմանը կհանձնվի 2023թ.-ին իսկ մյուս երկուսը 2024թ.-ին։

Ensonhaber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս