Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։
Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։

Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031