
Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամների, ովքեր 2017 թվականին գործողություններ էիր իրականացրել Թեհրանում: Այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը:
2017 թվականի հունիսի 7-ին կանացի հագուստ հագած 4 անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի շենքում, իսկ ավելի ուշ նրանցից մեկը պայթեցրել էր ինքն իրեն: Հարձակման էր ենթարկվել նաև Իմամ Հոմեյնիի դամբարանը:
Ահաբեկչությունների հետևանքով մահացել էր շուրջ 20, վիրավորվել էին տասնյակ մարդիկ:
Իրանի դատարանը ԻՊ 8 զինյալների, ովքեր կապված էին ահաբեկչական հարձակումների հետ, դատապարտել էր մահապատժի: